Ալեքսիս Ալեխանդրո Սանչեզ

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Անուն` Ալեքսիս Ալեխանդրո Սանչեզ
Դիրք` Հարձակվող
Ծննդավայր` Տոկոպիլյա (Չիլի)
Ծննդյան ամսաթիվ` 19/12/1988
Հասակ` 169
Քաշ` 70
Դեբյուտ` Ռեալ Մադրիդ - Բարսելոնա (2 - 2, Իսպանիայի սուպերգավաթ), 14/08/2011
Ալեքսիս Ալեխանդրո Սանչեզ
Ալեքսիս Սանչեզը Բարսելոնայի ֆուտբոլիստ դարձավ 2011
թվականի հուլիսի 21 - ին, երբ պաշտոնապես ՈՒդինեզեից տեղափոխվեց կատալոնյան
թիմ: Նա այդ ժամանակ 22 տարեկան էր և հանդիսանում է Բարսայի առաջին
ձեռքբերումը 2011/2012 մրցաշրջանում:
Ալեքսիսը լույս
աշխարհ է եկել 1988 թվականի դեկտեմբերի 19 - ին չիլիական Տոկոպիլյա
քաղաքում: Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը նա կնքեց Չիլիի Կաբրելոայի
հետ ընդամենը 15 տարեկանում, սակայն իր նորամուտը նշեց 2005 թվականի
փետրվարի 12 ին` 16 տարեկան հասակում: Իր առաջին իսկ մրցաշրջանում նա
մասնակցեց 38 հանդիպման և 3 գոլ հեղինակեց: 2006 թվականի հուլիսին Սանչեզին
գնեց ՈՒդինեզեն և վարձավճարով տրամադրեց չիլիական մեկ այլ թիմի` Կոլո
Կոլոյին: Այնտեղ նա 48 խաղ անցկացրեց և դարձավ 9 գոլի հեղինակ: Հաջորդ տարի
իտալական ակումբը չիլիացուն կրկին վարձավճարով հանձնեց այլ ակումբի: Այս
անգամ Ալեքսիսը խաղաց արգենտինական Ռիվեր Փլեյթում, որտեղ մասնակցեց 31
հանդիպման և հիանալի տպավորություն թողեց:
Այդպիսով, 2008/2009
մրցաշրջանում ՈՒդինեզեն որոշեց 19 ամյա Սանչեզին բերել առաջին թիմ: Նրան մի
քանի ամիս պահանջվեց, որպեսզի հարմարվի Եվրոպայի կյանքին: Իտալական
ակումբում շուտով հասկացան, որ շատ ճիշտ ընտրություն են կատարել: Նա
ընդհանուր առմամբ 43 հանդիպում անցկացրեց և 3 գոլ խփեց: 2009/2010 - ում
նրան ավելի շատ էին վստահում, չնայած, որ մասնակցեց միայն 36 խաղի: Բայց դա
կապված էր վնասվածքների ու թիմի հանդիպումների սակավության հետ:
Արդյունում, Սանչեզը 6 գոլ հեղինակեց:
Նա իր ողջ տաղանդը ցույց տվեց
2010/2011 թվականների մրցաշրջանում: Նա Ա Սերիայում մասնակցեց 31
հանդիպման, խփեց 12 գոլ ու ճանաչվեց մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Նա
աչքի ընկավ նաև իր գոլային փոխանցումներով: Ալեքսիսով սկսեցին հետաքրքրվել
եվրոպական մի շարք գրանդ ակումբներ, բայց ի վերջո չիլիացին ընտրեց Բարսան:
ԲՆՈՒԹԱԳԻՐ
Նա
կարող է խաղալ հարձակման յուրաքանչյուր դիրքում, չնայած, որ նախընտրում է
աջ եզրը: Արագությունը նրա գլխավոր զենքն է: Նա հեշտությամբ կարողանում է
ազատվել պաշտպանների հսկողությունից և գնդակն ուղղարկել տուգանային
հրապարակ: Նա նաև սիրում է ազատ տարածություն ստեղծել իր համար կենտրոնում
ու հեռահար հարված կատարել: Նա առանձնահատուկ խաղացող է և իսկական
ռմբարկու: Ալեքսիսն անկասկած համապատասխանում է կատալոնյան թիմի խաղաոճին:
Ճիշտ է, չիլիացին հարձակվող է, բայց հաճախ նահանջում է և օգնում է
պաշտպաններին, քանզի գիտակցում է յուրաքանչյուր կորցրած գնդակի արժեքը:
ՏԻՏՂՈՍՆԵՐ
ՖԱ Բարսելոնա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
Ռիվեր Փլեյթ
2008 Արգենտինայի առաջնություն
Կոլո Կոլո
2007 Չիլիի առաջնություն
2006 Չիլիի առաջնություն
Անհատական մրցանակներ
2011 Ա Սերիայի լավագույն ֆուտբոլիստ
ԿԱՐԻԵՐԱ
2011-12 ՖԱ Բարսելոնա
2010-11 ՈՒդինեզե
2009-10 ՈՒդինեզե
2008-09 ՈՒդինեզե
2007-08 Ռիվեր Փլեյթ
2007 Կոլո Կոլո
2006 Կաբրելոա / Կոլո Կոլո
2005 Կաբրելոա

