Խորդի Ալբա Ռամոս

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Անուն` Խորդի Ալբա Ռամոս
Դիրք` Պաշտպան
Ծննդավայր` Հոսպիտալետ դե Լյոբրեգատ
Ծննդյան ամսաթիվ` 21/03/1989
Հասակ` 170
Քաշ` 69
Դեբյուտ` Բարսելոնա-Ռեալ Սոսյեդադ(5-1, Լա Լիգա) 19/08/2012
Խորդի Ալբա Ռամոս
Խորդի Ալբան Բարսելոնայի հետ պայմանագիր է կնքել 2012
թվականի հուլիսի 5 - ին այն բանից հետո, երբ ակումբը համաձայնության է եկել
Վալենսիայի հետ: Կատալոնացի պաշտպանն իր հարազատ ակումբ է վերադարձել 23
տարեկան հասակում, դառնալով Բարսելոնայի առաջին տրանսֆերը 2012/2013
մրցաշրջանից առաջ:
Խորդի Ալբա Ռամոսը ծնվել է 1989 թվականի
մարտի 21 - ին Հոսպիտալետ դե Լյոբրեգատում: 10 տարեկանում Բարսային
միանալուց հետո նա հանդես է եկել տարիքային տարբեր խմբերում, խաղալով Բոյան
Կրկիչի, Ֆրան Մերիդայի և Դոս Սանտոսի հետ:
2007 թվականին նա
հեռացավ Բարսելոնայից, միանալով Կորնելյային, որտեղ անցկացրեց 1 մրցաշրջան,
մինչ Վալենսիա տեղափոխվելը, որը 6 000 եվրո վճարեց նրա համար: Սկզբում նա
խաղում էր երիտասարդական թիմում, իսկ այնուհետև փոխադրվեց Վալենսիայի
առաջին թիմ, որտեղ դարձավ առանցքային խաղացողներից մեկը: Այդ ընթացքում նա
նաև հրավիրվեց Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքական:
2008/2009
մրցաշրջանը նա վարձավճարով անցկացրեց Խիմնաստիկում, անցկացնելով 30
հանդիպում Սեկունդայում: Նա հրավիրվեց Իսպանիայի մինչև 21 տարեկանների
հավաքական, ինչպես նաև խաղաց Եգիպտոսում կայացած մինչև 20 տարեկանների
Աշխարհի առաջնությունում: Դրանից հետո նա վերադարձավ Վալենսիայի առաջին
թիմ:
Նա իր նորամուտը Վալենսիայի առաջին թիմում նշեց 2009 թվականի
սեպտեմբերի 13 - ին, խաղալով Ռեալ Վալյադոլիդի հետ: Չնայած նրա դիրքը
պաշտպանության ձախ եզրն էր, նա դրսևորում էր իր ունիվերսալությունը,
խաղալով տարբեր դիրքերում: Բարսա գալուց առաջ նա Վալենսիայում 108 խաղ է
անցկացրել, որոնցից 48 - ը 2011/2012 մրցաշրջանում:
Վալենսիայում
ունեցած հաջող ելույթների շնորհիվ նա 2011 թվականի սեպտեմբերին հրավերք
ստացավ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի
կողմից և իր նորամուտը կարմիր ֆուրիայի կազմում նշեց 2011 թվականի
հոկտեմբերի 11 - ին Շոտլանդիայի դեմ խաղում: Նա մասնակցեց Եվրո 2012 - ին,
դառնալով մրցաշարի լավագույն խաղացողներից մեկը: 2012 թվականի հուլիսի 5 -
ին նա պաշտոնապես ներկայացվեց որպես Տիտո Վիլանովայի Բարսելոնայի առաջին
ձեռքբերում:
ԲՆՈՒԹԱԳԻՐ
Ալբան արագ և հմուտ
խաղացող է, ով օգտագործում է իր արագությունն ու առաջ ընթանալու
կարողությունը: Նրա ունիվերսալությունը մարզիչներին թույլ է տալիս Խորդիին
օգտագործել տարբեր դիրքերում, այդ թվում հարձակման գծում: Նա հիանալի է
պատրաստված տեխնիկապես, ուժեղ է նրա ձախ ոտքը, որն օգտագործում է գնդակը
պահելու ու պաշտպանությունից դուրս գալու համար: Նրա հասակը 170 սմ է, բայց
նա շատ համարձակ ու տպավորիչ խաղացող է, ով օգտագործում է իր արագությունը
խաղադաշտի 2 ծայրերում էլ:
ՏԻՏՂՈՍՆԵՐ
Իսպանիա
2012 Եվրոպայի չեմպիոն
ԿԱՐԻԵՐԱ
2012-13 Բարսելոնա
2011-12 Վալենսիա
2010-11 Վալենսիա
2009-10 Վալենսիա
2008-09 Խիմնաստիկ (վարձավճարով)
2007-08 Վալենսիա Բ
2007 Կորնելյա

